հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ջոնսոնն առաջարկում է դաշինք ստեղծել ԵՄ-ի դեմ. ԶԼՄ-ներ

Ջոնսոնն առաջարկում է դաշինք ստեղծել ԵՄ-ի դեմ. ԶԼՄ-ներ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել է նոր քաղաքական, տնտեսական և ռազմական դաշինք ստեղծել՝ որպես այլընտրանք Եվրամիությանը: Այդ մասին հինգշաբթի հայտնել է Corriere della Sera թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Ըստ տեղեկության՝ առաջարկվող միությունը, որը ստեղծվելու է Մեծ Բրիտանիայի հովանու ներքո, կներառի Ուկրաինան, Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան և Լիտվան: Բորիս Ջոնսոնը հնարավոր է համարել նաև Թուրքիայի անդամակցությունն այդ հավանական միությանը։

Ջոնսոնն առաջին անգամ իր գաղափարը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն ապրիլի 9-ին Կիևում կայացած հանդիպման ժամանակ՝ գրում է թերթը։ Corriere della Sera-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Կիևը հստակ դիրքորոշում չի հայտնել բրիտանական նախաձեռնության վերաբերյալ: Ըստ հրապարակման՝ Զելենսկին ավելի լուրջ կվերաբերվի Ջոնսոնի առաջարկին, եթե հունիսի 23-24-ը Եվրամիությունը դաշինքի առաջնորդների հանդիպման ժամանակ հավանություն չտա Ուկրաինայի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալուն։

  • Կիսվել: