շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեծ Բրիտանիայի վարչապետ լինելու շրջանում Բորիս Ջոնսոնը հայտնվել էր կործանման եզրին և միլիոնատեր ազգականի օգնությամբ վարկ վերցրել. ԶԼՄ

Մեծ Բրիտանիայի վարչապետ լինելու շրջանում Բորիս Ջոնսոնը հայտնվել էր կործանման եզրին և միլիոնատեր ազգականի օգնությամբ վարկ վերցրել. ԶԼՄ

Բորիս Ջոնսոնի հեռավոր միլիոնատեր ազգականը հանդես է եկել որպես երաշխավոր 800 հազար ֆունտ ստեռլինգ վարկի համար, երբ նա Մեծ Բրիտանիայի վարչապետ էր, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Պատասխանելով վարկի մասին հարցին՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի խոսնակն ասել է, որ Ջոնսոնի բոլոր ֆինանսական միջոցները ՛՛պատշաճ կերպով հայտարարագրված են եւ մնում են՛՛:

Ինչպե հայտնել է Ըստ The Sunday Times-ը՝ կանադացի գործարար Սեմ Բլիթը, որի կարողությունը գնահատվում է 50 միլիոն դոլար, համաձայնել է երաշխավորել այն ժամանակվա վարչապետի վարկային գիծը:

Նշվում է, որ, ըստ տեղեկությունների Բլիթը Ջոնսոնի հոր՝ Սթենլի Ջոնսոնի ընկերն է։ Ասում են, որ նրանց մայրերը զարմիկներ են:

Հաղորդվում է, որ վարկը հասանելի է եղել 2021 թվականի փետրվարից՝ Ջոնսոնի ՛՛առօրյա ծախսերի»՛՛ համար։

Ջոնսոնի խոսնակն ընդգծել է, որ նա Սեմ Բլիթի երաշխավորությամբ վարկ չի վերցրել:

The Sunday Times-ն էլ գրել է, որր Բլիթի օգնությունը՝ որպես հովանավորի, հավանության է արժանացել էթիկայի եւ պարկեշտության հանձնաժողովի կողմից՝ պայմանով, որ ՛՛չլինի շահերի բախում, շահերի բախման վտանգ եւ նույնիսկ նման հակամարտություն ընկալելու վտանգ՛՛:

 

  • Կիսվել: