հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ջոն Սինան 23 տարվա ելույթներից հետո պաշտոնապես ավարտեց մարզական կարիերան

Ջոն Սինան 23 տարվա ելույթներից հետո պաշտոնապես ավարտեց մարզական կարիերան

Ամերիկացի լեգենդար ռեստլեր Ջոն Սինան 23 տարվա ելույթներից հետո պաշտոնապես ավարտեց մարզական կարիերան։

 

​Դեկտեմբերի 14-ի գիշերը կայացած WWE Saturday Night’s Main Event XLII մրցաշարում Սինան անցկացրել է իր վերջին մենամարտը։ Նրա մրցակիցը Գյունտերն էր։

Սինան պարտություն է կրել այն բանից հետո, երբ մրցակիցը նրա նկատմամբ խեղդող հնարք է կիրառել։

 

​Մենամարտից հետո Ջոն Սինան հրաժեշտ է տվել երկրպագուներին։ Որպես կարիերայի ավարտի խորհրդանշական քայլ՝ նա ռինգում է թողել իր թևկապներն ու մարզակոշիկները։

​«Լավագույնը լավագույններից։ Ջոն Սինայի նմանը այլևս երբեք չի լինի», — գրել է WWE-ի մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում։

Ջոն Սինան աշխարհի 17-ակի չեմպիոն է, ինչը ռեկորդային ցուցանիշ է WWE-ի պատմության մեջ։ Նա 14 անգամ նվաճել է WWE-ի չեմպիոնի տիտղոսը և 3 անգամ դարձել աշխարհի ծանր քաշային կարգի չեմպիոն։

​Բացի այդ, Սինան 5 անգամ դարձել է WWE-ի Միացյալ Նահանգների չեմպիոն, 2 անգամ՝ WWE-ի թիմային չեմպիոն և 2 անգամ՝ աշխարհի թիմային չեմպիոն։ Նա նաև «Թագավորական մարտի» կրկնակի հաղթող է, WWE-ի միջմայրցամաքային չեմպիոն և Money in the Bank մրցույթի հաղթող։ Սինան հանդիսանում է «Եռակի թագի» 35-րդ տիրակալը և WWE-ի «Մեծ սաղավարտի» 25-րդ չեմպիոնը։

  • Կիսվել: