կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ջո Բայդենը Զելենսկիին ուղիղ կբացատրի, թե ինչու Ուրկաինան Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ չի ընդունվել ՆԱՏՕ-ում. Սալիվան

Ջո Բայդենը Զելենսկիին ուղիղ կբացատրի, թե ինչու Ուրկաինան Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ չի ընդունվել ՆԱՏՕ-ում. Սալիվան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը նրան ուղիղ կբացատրի, թե ինչու երկիրը Դաշինքի՝ Վիլնյուսում կայացած գագաթաժողովում չի ընդունվել ՆԱՏՕ-ում։ Այս մասին CNN-ի եթերում ասել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։

Նա հավելել է, որ ցանկացած երկիր ՆԱՏՕ-ին անդամակցելուց առաջ ՛՛պետք է համապատասխանի ժողովրդավարական բարեփոխումների հարցում որոշակի պահանջների՛՛։

՛՛Դա վերաբերում է նաեւ Ուկրաինային՛՛,-ընդգծել է Սալիվանը։

՛՛Նախագահ Զելենսկին ակնհայտորեն այլ տեսակետ ունի այս հարցում։ Նախագահ Բայդենն այսօր նրան ուղիղ կներկայացնի պատճառները, իր նկատառումները, ինչպես նա արեց հեռախոսային խոսակցություններում եւ հանդիպումներում, ինչպես նաեւ ուշադիր կլսի նախագահ Զելենսկիին՛՛,-եզրափակել է նա:

 

 

  • Կիսվել: