երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ջո Բայդենը կհանդիպի Իրաքի վարչապետի հետ

Ջո Բայդենը կհանդիպի Իրաքի վարչապետի հետ

ԱՄՆ նախագահ Բայդենը սպասում է, որ 2021 թվականի հուլիսի 26-ին Սպիտակ տանը կհանդիպի Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի հետ:

Այս մասին հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:
 
Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակիի հայտարարության մեջ, մասնավորապես, Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քադիմիի այցի վերաբերյալ ասվում է. «Վարչապետի այցը կընդգծի Միացյալ Նահանգների եւ Իրաքի ռազմավարական գործընկերությունը եւ կխթանի երկկողմ համագործակցությունը Ռազմավարական շրջանակային համաձայնագրի շրջանակներում (SFA):
Այցը կկենտրոնանա նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հիմնական հարցերի, այդ թվում՝ կրթության, առողջապահության, մշակույթի, էներգետիկայի եւ կլիմայական նախաձեռնությունների ոլորտում:
 
Նախագահ Բայդենը նաեւ ակնկալում է ամրապնդել երկկողմ համագործակցությունն Իրաքի հետ քաղաքական, տնտեսական եւ անվտանգության հարցերի շուրջ, այդ թվում՝ «ԻՊ»-ին ջախջախելու համատեղ ջանքերը»:

  • Կիսվել: