կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ջեյք Սալիվանը Ավդեևկայից ուկրաինացիների նահանջը կապել է զինամթերքների պակասի հետ

Ջեյք Սալիվանը Ավդեևկայից ուկրաինացիների նահանջը կապել է զինամթերքների պակասի հետ

ԱՄՆ վարչակազմը նորից դիմել է ԱՄՆ կոնգրեսականներին՝ կոչ անելով շտապ ընդունել օրինագիծը, որում ներառվել է Ուկրաինայի հետագա օգնությունը՝ նախազգուշացնելով, որ առանց ամերիկյան օգնության շարունակման անհնար կլինի։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը Ավդեևկայից ուկրաինացիների նահանջը կապել է զինամթերքների պակասի հետ, քանի որ կոնգրեսականները չեն ցանկանում հավանություն տալ միջոցների հատկացմանը։ «Ուկրաինական զորքերը ստիպված էին նահանջել Ավդեեւկայից, որովհետեւ մատակարարումները չեն ստանում այն ծավալով եւ տեմպերով, որոնց կարիքն ունեն եւ որոնց արժանի են։ Չեն ստանում, որովհետեւ մենք շաբաթներ եւ ամիսներ չենք ստանում անհրաժեշտ ֆինանսավորումը։ Եվ սա Կոնգրեսի անգործության արդյունքն է»,- ասել է Սալիվանը երեքշաբթի, Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում։

Վարչակազմը ոչ մի կախարդական որոշում չունի, եթե Կոնգրեսը ֆինանսավորում չհատկացնի։

«Մենք լուծում չունենք, որի հիմքում փող լինի, որը կարող ենք հատկացնել Ուկրաինային։ Մեզ պետք է, որպեսզի Կոնգրեսը կատարի իր սահմանադրական պարտականությունը եւ միջոցներ հատկացնի, որոնք նախագահը կկարողանա օգտագործել ամերիկյան արտադրության զենք ուղարկելու համար Ուկրաինա՝ պատրաստված ամերիկացի բանվորների եւ ամերիկյան նահանգների կողմից, որպեսզի օգնի պաշտպանել այդ երկրի ազատությունը եւ անկախությունը»,- ասել է Սալիվանը։

Փետրվարի 13-ին ամերիկյան Սենատը հավանություն էր տվել ԱՄՆ ազգային անվտանգության ծախսերի ֆինանսավորման նախագծին 95 մլրդ դոլար ընդհանուր գումարով։ Այդ ծախսերի զգալի մասը (մոտ 50 մլրդ) նախատեսված է ամերիկյան պաշտպանական ձեռնարկությունների հետ գործարքների կնքմանը՝ նրանց արտադրանքն Ուկրաինա ուղարկելու, ինչպես նաեւ Պենտագոնի զինանոցը համալրելու համար։ Փետրվարի 25-ին Ներկայացուցիչների պալատը երկշաբաթյա ընդմիջում վերցրեց եւ չքվեարկեց այդ օրինագծի համար։

  • Կիսվել: