Ջեյ Դի Վենսի լռությունը նրա ու Դոնալդ Թրամփի միջև լարվածության մասին է վկայում. Financial Times
Դոնալդ Թրամփի՝ Իրանին հարվածելու որոշումից հետո ԱՄՆ փոնախագահ Ջեյ Դի Վենսի լռությունը կարող է վկայել քաղաքական գործիչների միջև հարաբերություններում առկա լարվածության մասին։ Այս մասին գրում է «Financial Times»-ը։
Ինչպես նշում է պարբերականը, պատերազմից հետո շուրջ 72 ժամ է, ինչ Վենսը որևէ հայտարարություն չի արել ռազմական գործողությունների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Հանրապետական կուսակցության այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ ակտիվորեն իրենց աջակցությունն են հայտնում Թրամփին՝ սոցիալական ցանցերում և հեռուստաեթերներում հրապարակայնորեն նրան գովեստի խոսքեր շռայլելով։


