ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ջեֆ Բեզոսի նոր շքեղ զբոսանավի համար Ռոտերդամի պատմական կամուրջը կապամոնտաժվի

Ջեֆ Բեզոսի նոր շքեղ զբոսանավի համար Ռոտերդամի պատմական կամուրջը կապամոնտաժվի

Ռոտերդամի իշխանությունները հաստատել են, որ ստիպված են լինելու ժամանակավորապես ապամոնտաժել քաղաքի պատմական կամուրջներից մեկը, որպեսզի դրա տակով անցնի Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նորակառույց շքեղ զբոսանավը։

Նավի բարձրությունը (առանց կայմերի) 40 մետր է, երկարությունը՝ 127: Այն կառուցող հոլանդական ընկերությունը պետք է վճարի կամրջի ապամոնտաժման ու հետագա վերականգնման համար:

Ռոտերդամի քաղաքապետարանից Agence France-Presse-ին հայտնել են, որ նոր զբոսանավը ջրային բաց տարածք թողնելու այլ տարբերակ չկա: «Սա դեպի ծով տանող միակ ճանապարհն է»,- ասել է պաշտոնյան։

Տեղական իշխանության խոսնակը պարզաբանել է, որ այս նախագիծը շատ կարևոր է քաղաքի տնտեսության համար, և զբոսանավի կառուցումն այլ տեղ հնարավոր չէ ավարտել։

Նախկին երկաթուղային կամուրջը, որը հայտնի է որպես Դե Հեֆ, կառուցվել է 19-րդ դարում և վնասվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների ռմբակոծությունից: 2014-ից մինչև 2017 թվականը կամուրջը վերականգնողական փուլում էր, որից հետո իշխանությունները հայտարարեցին, որ այն ունի ազգային հուշարձանի կարգավիճակ և խոստացան այլևս  չապամոնտաժել։

  • Կիսվել: