ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իժևսկի դպրոցում հրաձգության զոհերի թիվը հասել է 13-ի

Իժևսկի դպրոցում հրաձգության զոհերի թիվը հասել է 13-ի

Իժեւսկի դպրոցում հրաձգության հետեւանքով, վերջին տվյալներով, զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ ինը երեխա, եւս 23 մարդ, այդ թվում՝ 20 երեխա, վիրավոր է, տեղեկացրել է Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Տասներեք զոհված կա այս պահին, նրանցից ինը՝ երեխա։ Քսաներեքը վիրավոր է, նրանցից քսանը՝ երեխա»,- ասել է Բրեչալովը լրագրողներին։

Երկուշաբթի առավոտյան  անհայտ անձը կրակ է բացել Իժեւսկի թիվ 88 դպրոցում, ինչից հետո ինքնասպան է եղել։

Բրեչալովի խոսքով՝ կրակողը հաշվառված էր հոգենյարդաբանական դիսպանսերում։

  • Կիսվել: