ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Իվանիշվիլին Վրաստանում խաղաղության գլխավոր երաշխավորն է. Կոբախիձե

Իվանիշվիլին Վրաստանում խաղաղության գլխավոր երաշխավորն է. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կրկին փորձել է կապել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի, ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի սպանության փորձը և «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ հնարավոր մահափորձը։ «Դա նույն ոճն է, միջազգային համատեքստ է, և այդ ուժերը գործում են աշխարհի տարբեր երկրներում»,- ասել է վարչապետը «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։

Հարցին, թե ինչու Իվանիշվիլին կարող էր դառնալ հարձակման թիրախ, Իրակլի Կոբախիձեն պատասխանել է.

«Մի պարզ պատճառով՝ նա հիմնական երաշխավորն է, որ այս երկրում խաղաղություն է, և երկիրը անշեղորեն զարգանում է։ Ուստի միանգամայն տրամաբանական է, որ նա է եղել այդ ծրագրերի հիմնական թիրախը»,- ասել է վարչապետը։

  • Կիսվել: