հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իտալուհին բարեգործական վիճակախաղով շահել է Պիկասոյի կտավը

Իտալուհին բարեգործական վիճակախաղով շահել է Պիկասոյի կտավը

Պաբլո Պիկասոյի «Նատյուրմորտ» (1921) կտավը խաղարկվել է Christie's աճուրդի տան ֆրանսիական գրասենյակի կողմից կազմակերպված վիճակախաղի ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որվիճակախաղն անցկացվել է «Պիկասոն՝ 100 եվրոյով» ակցիայի շրջանակներում: 

Հաղթող է դարձել Իտալիայի բնակչուհին: «Շնորհավորում ենք, Կլաուդիա, դուք շահել եք 1 մլն եվրո արժողությամբ կտավը: Դուք միլիոնատեր եք դարձել»,- հայտարարել է աճուրդի տան ներկայացուցիչը վիճակախաղի արդյունքները հայտարարելիս:

Նշվում է, որ վիճակախաղին մասնակցելու համար անհրաժեշտ էր 100 եվրոյով տոմս ձեռք բերել: Ակցիան նախաձեռնել էին դեռևս 2019-ի աշնանը, սակայն վիճակահանությունը երկու անգամ հետաձգվել էր: Ընդհանուր առմամբ, 200․000 տոմս էր վաճառքի հանվել:

Տոմսերի վաճառքից ստացված միջոցները պետք է փոխանցվեն ֆրանսիական բարեգործական կազմակերպությանը, որը մտադիր է այդ գումարը ծախսել Աֆրիկայում ջրային ենթակառուցվածքների ստեղծման և բարելավման համար:

  • Կիսվել: