հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Պիկասոյի «Պառկած մերկ կինը» նկարը 67,5 մլն դոլարով վաճառվել Է Sotheby՚s-ի աճուրդում

Պիկասոյի «Պառկած մերկ կինը» նկարը 67,5 մլն դոլարով վաճառվել Է Sotheby՚s-ի աճուրդում

 Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի (1881 – 1973) «Պառկած մերկ կինը»(Femme nue couchռe) նկարը մայիսի 17-ին 67,54 միլիոն դոլարով վաճառվել Է  Նյու Յորքի Sotheby՚s-ի աճուրդում: Աճուրդի հեռարձակումը տրվել Է աճուրդային տան կայքում:

 

23 համարի լոտը դարձել Է ամենաարժեքավորն այդ օրն աճուրդ հանված բոլոր գործերի թվում եւ վաճառվել Է Էստիմեյտից (արժեքի նախնական գնահատումից)՝ 58,5 միլիոն դոլարից, փոքր-ինչ բարձր գնով: Նկարչի համար ոգեշնչման աղբյուր Է դարձել բնորդուհի Մարիա Թերեզա Վալտերը: Պիկասոյի մյուս նկարը՝ «Մերկ տղամարդը եւ կինը», աճուրդով վաճառվել Է 5,1 միլիոն դոլարով: Արժեքով Պիկասոյի ստեղծագործության ամենամոտ մրցակիը եղել Է Պոլ Սեզանի «Բացատ» գործը, որն աճուրդով վաճառվել Է 41,68 միլիոն դոլարով: Բացի դրանից, այդ երեկո աճուրդ Էին հանվել Անրի Մատիսի, Կլոդ Մոնեի, Սալվադոր Դալիի եւ այլոց գործեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: