շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Իտալիայում մեկնարկել է G7-ի ղեկավարների գագաթնաժողովը

Իտալիայում մեկնարկել է G7-ի ղեկավարների գագաթնաժողովը

 Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները կքննարկեն Ուկրաինայում և Գազայի հատվածում ընթացող պատերազմները։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ 

G7-ի գագաթնաժողովին են հրավիրված նաև Աֆրիկայի, Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների ղեկավարներ, որոնց հետ կքննարկվեն, այդ թվում, զարգացող երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերը։

Նախատեսվում է, որ այս տարվա գագաթնաժողովի ընթացքում G7-ի երկրները կհամաձայնեցնեն ծրագիր, համաձայն որի հնարավոր կլինի ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն օգտագործել Ուկրաինային միլիարդավոր դոլարի օգնություն տրամադրելու համար։ 

2022 թվականին Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների սկզբից ի վեր արտերկրում ռուսական սառեցված ակտիվների գումարը կազմում է մոտավորապես 300 մլրդ դոլար։ Երկրները չեն կարող հենց այդ գումարն օգտագործել Ուկրաինային աջակցություն տրամադրելու համար, սակայն այդ գումարի ներդրումը տարեկան շուրջ 3 միլիարդ դոլարի եկամուտ է բերում։

  BBC-ն նշում է, որ գաղափարի էությունն այն է, որ միջազգային շուկաներից վերցվի վարկ, տարեկան 50 միլիարդ դոլար տրամադրվի Ուկրաինային, իսկ ռուսական ակտիվներից ստացված 3 միլիարդ դոլարի եկամուտն օգտագործվի այդ վարկի տոկոսները մարելու համար։ 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ G7-ի ընթացքում «կարևոր որոշումների» է սպասում։ 

  • Կիսվել: