ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իտալիայի խորհրդարանը նախագահի ընտրության գործընթաց կսկսի

Իտալիայի խորհրդարանը նախագահի ընտրության գործընթաց կսկսի

Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոն հունվարի 24-ին խորհրդարանի նիստ է հրավիրել՝ Սերջո Մատարելլային հանրապետության նախագահի պաշտոնում փոխարինողի ընտրության հարցով, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ, ըստ Իտալիայի Սահմանադրության, պետության ղեկավարի թեկնածուն պետք է ստանա ընտրողների ձայների 2/3-ը։ Եթե կուսակցությունների առաջադրած թեկնածուներից որևէ մեկը երեք փուլի ընթացքում չի հաղթահարում այս շեմը, չորրորդ փուլում հաղթելու համար բավարար է պարզ մեծամասնությունը։

Հայտնի է նաև, որ, բացի պատգամավորներից և սենատորներից, քվեարկությանը մասնակցում են ընտրող-նահանգապետները, վարչական խորհուրդների անդամները և նրանց խոսնակները:

 

 

  • Կիսվել: