շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Իտալիայի խորհրդարանում ծեծկռտուքի պատճառով 11 պատգամավորների գործունեությունը կասեցվել է

Իտալիայի խորհրդարանում ծեծկռտուքի պատճառով 11 պատգամավորների գործունեությունը կասեցվել է

Իտալիայի խորհրդարանի 11 պատգամավորի ժամանակավորապես հեռացրել են աշխատանքից նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի համար։ Այս մասին հաղորդում է իտալական il Giornale պարբերականը։

Պատգամավորների աշխատանքի կասեցումը կտևի 2-ից մինչև 15 օր։

Ծեծկռտուքը տեղի է ունեցել տարբեր կուսակցությունների պատգամավորների միջև՝ ինքնավարության վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ, երբ ընդդիմությունը բողոք է հայտնել իշխող մեծամասնությանը։

Արդյունքում «Շարժում» կուսակցության պատգամավորին բուժօգնություն է ցուցաբերվել։ 

  • Կիսվել: