հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իտալիայի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել

Չորեքշաբթի առավոտյան 4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել հարավային Իտալիայի Ռեջիո Կալաբրիա նահանգում, հայտնում է Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը:

Սեյսմոլոգների տվյալներով՝ ամենաուժեղ երկրաշարժը գրանցվել է 07.49-ին, դրա ուժգնությունը տատանվել է 3,6-ից 4,1 բալ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կալաբրիայի Սամո քաղաքի մոտակայքում, օջախը գտնվել է 14 կմ խորության վրա։

Երկրի մակերեւույթի ցնցումները հստակ զգացել են Ապենինյան թերակղզու հարավում, ինչպես նաեւ Սիցիլիայում գտնվող բազմաթիվ բնակիչներ։

  • Կիսվել: