ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Իտալիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները սրվել են մակարոնեղենի պատճառով

Իտալիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները սրվել են մակարոնեղենի պատճառով

Իտալիան խիստ մտահոգված է ԱՄՆ իշխանությունների կողմից մակարոնեղենի ներմուծման վրա սահմանված լրացուցիչ հակադեմպինգային մաքսատուրքով: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է gazeta.ru-ն։

 

Արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ նոր մաքսատուրքերի պատճառով ԱՄՆ-ում իտալական մակարոնեղենի գները գրեթե կրկնակի կբարձրանան:

Այս կապակցությամբ Հռոմը սերտորեն համագործակցում է Եվրոպական հանձնաժողովի հետ՝ Վաշինգտոնի վրա ճնշում գործադրելու համար։

  • Կիսվել: