շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իտալիայի ԱԳ նախարարը զգուշացրել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին՝ ՆԱՏՕ-ի զորքերի՝ Ուկրաինա մտնելու դեպքում

Իտալիայի ԱԳ նախարարը զգուշացրել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին՝ ՆԱՏՕ-ի զորքերի՝ Ուկրաինա մտնելու դեպքում

Եթե ՆԱՏՕ զորքերը մտնեն Ուկրաինա, երրորդ համաշխարհային պատերազմի վտանգ կարող է առաջանալ: Այս մասին RAI հեռուստաալիքին տված հարցազրույցում կարծիք է հայտնել Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք պաշտպանում ենք Ուկրաինայի միջազգային իրավունքը եւ ազատությունը, բայց մենք չենք պատերազմում Ռուսաստանի դեմ, մենք Կիեւին տալիս ենք բոլոր տեսակի ռազմական, տնտեսական եւ տեխնիկական գործիքներ, բայց պատերազմի մեջ մտնելը, իմ կարծիքով, սխալ է, եւ բոլոր իտալացիներն ու առողջ դատող մարդիկ դա չեն ցանկանում»:

Իտալիայի արտգործնախարարը դրական է արտահայտվել արեւմտյան երկրների գործողությունների մասին Կարմիր ծովում եւ այլ տարածաշրջաններում։

«Մեր զինվորականները լավ են անում այն, ինչ անում են Կարմիր ծովում՝ պաշտպանելով մեր նավերը, նրանք լավ են գործում Լիբանանում, Աֆրիկայում եւ Իրաքում, նրանք խաղաղության եւ ազատության կրողներն են, մենք չենք պատերազմում Ռուսաստանի դեմ»,-հավելել է նա:

 

  • Կիսվել: