կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Իտալիան ժամանակավորապես փակել է Իրանում իր դեսպանատունը և անձնակազմը տեղափոխել Ադրբեջան

Իտալիան ժամանակավորապես փակել է Իրանում իր դեսպանատունը և անձնակազմը տեղափոխել Ադրբեջան

Իտալիան ժամանակավորապես փակել է իր դեսպանատունը Թեհրանում և անձնակազմը տեղափոխել Ադրբեջան, հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին, հայտնում է AFP-ն։

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք որոշել ենք ժամանակավորապես փակել մեր դեսպանատունը Թեհրանում և անձնակազմը տեղափոխել Բաքու», - Սենատում լրագրողներին ասել է Տայանին։

Նրա մամուլի քարտուղարը, իր հերթին, AFP-ին հաստատել է փակման մասին լուրը։

Նա, միաժամանակ, ընդգծել է, որ Իտալիան չի խզել դիվանագիտական ​​հարաբերությունները։

  • Կիսվել: