կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Իտալիան ռազմածովային ուժեր կուղարկի Կիպրոս

Իտալիան ռազմածովային ուժեր կուղարկի Կիպրոս

Իտալիան, միանալով Իսպանիային, Ֆրանսիային և Նիդեռլանդներին, առաջիկա օրերին ռազմածովային միջոցներ կուղարկի Կիպրոսը պաշտպանելու նպատակով։ Ինչպես հաղորդում է France 24-ը, այս մասին խորհրդարանում հայտարարել է պաշտպանության նախարար Գվիդո Կրոսետտոն։

Նա նշել է, որ Իտալիան պետք է արձագանքի կարիքի մեջ գտնվող բարեկամ երկրների խնդրանքներին։ «Մենք մտադիր ենք Մերձավոր Արևելքում տեղակայել բազմաբնույթ սարքավորում՝ հակաօդային և հակահրթիռային հակաօդային պաշտպանության համակարգերով»,- հայտարարել է նա։

Մարտի 2-ին՝ կեսգիշերից անմիջապես հետո ԱԹՍ-ն հարվածել էր Կիպրոսում բրիտանական ռազմաբազային։ Հարվածի հետևանքով զոհեր չէին գրանցվել։ Կան հաղորդումներ այն մասին, որ ԱԹՍ-ն արձակվել է Լիբանանից։

Հետագա օրերի ընթացքում բրիտանական ռազմանավերը որսացել էին մի քանի այլ ԱԹՍ-ներ։

Բրիտանական BBC-ն հայտնել է, որ մարտի 5-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին կմեկնի Կիպրոս։

 

  • Կիսվել: