չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Իտալիան մտադիր չէ զինվnրներ ուղարկել Ուկրաինա. Մելոնի

Իտալիան մտադիր չէ զինվnրներ ուղարկել Ուկրաինա. Մելոնի

Քննարկվում է Ուկրաինայի ուժեղ բանակի երաշխիքը, Ուկրաինայում բազմազգ ուժեր տեղակայելու հնարավորությունը՝ զինված ուժերը վերականգնելու համար, որոնք գլխավորում է այսպես կոչված «կամավորների կոալիցիան», բայց կամավոր մասնակցությամբ: Այս մասին խորհրդարանում հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։

Նա, մասնավորապես, ասել է. «Ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից՝ կրկին նշելու, որ Իտալիան մտադիր չէ զինվորներ ուղարկել Ուկրաինա»:
 

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 14-15-ը, Բեռլինում տեղի են ունեցել ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններ՝ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի, Ջարեդ Քուշների և Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ։

Բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները հայտարարություն են տարածել Ուկրաինայի համար երաշխիքների և հակամարտության կարգավորման միջոցառումների վերաբերյալ, այդ թվում՝ երկրում բազմազգ ուժեր տեղակայելու և Ուկրաինայի ԶՈւ թվաքանակն առնվազն 800,000 մարդու սահմաններում պահպանելու առաջարկով։

  • Կիսվել: