շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Իտալիան 13 միլիոն եվրո է հատկացնում Ուկրաինայում էներգետիկ ենթակառուցվածքի համար

Իտալիան 13 միլիոն եվրո է հատկացնում Ուկրաինայում էներգետիկ ենթակառուցվածքի համար

Իտալիան հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամի շրջանակներում 13 միլիոն եվրո հատկացնելու մասին։ Օժանդակությունն ուղղված կլինի երկրի էներգետիկ ենթակառուցվածքի վերականգնմանը, որը տուժել է ռուսական հարձակումներից։

Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ Իտալիայի ԱԳՆ-ին հղումով։

Նշվում է, որ որոշումն ընդունվել է Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի անունից։

Ըստ Իտալիայի արտաքին գործերի նախարարության՝ այս ներդրումը դոնոր երկրների մեջ ամենախոշորներից մեկն է և նպատակ ունի կայունացնել էլեկտրաէներգիայի մատակարարումը միլիոնավոր ուկրաինացիների համար, ովքեր «ապրում են պատերազմի դժվար ժամանակներ»:

  • Կիսվել: