Իսրայելը տեղեկացրել է Սումուդ նավատորմից տարբեր երկրների 137 քաղաքացիների Թուրքիա արտաքսման մասին
Այսօր Սումուդ նավատորմից Թուրքիա է արտաքսվել եւս 137 մարդ, տեղեկացրել է «Израиль по-русски» թելեգրամ-ալիքը։
Խոսքն ԱՄՆ, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբիայի, Ալժիրի, Մավրիտանիայի, Մալայզիայի, Բահրեյնի, Մարոկկոյի, Շվեյցարիայի, Թունիսի եւ Թուրքիայի քաղաքացիների մասին է։
«Իսրայելը ձգտում է արագացնել բոլոր սադրիչների արտաքսումը: Նրանցից ոմանք դիտավորյալ խոչընդոտում են օրինական արտաքսման գործընթացին՝ նախընտրելով մնալ Իսրայելում։
Միեւնույն ժամանակ, մի շարք օտարերկրյա կառավարություններ դժկամություն են հայտնել այն չվերթներն ընդունելու հարցում, որոնք կվերադարձնեին այդ սադրիչներին։
Այնուամենայնիվ, այս PR հնարքի բոլոր մասնակիցները կարտաքսվեն հնարավորինս շուտ»,- հաղորդել է ալիքը։


