ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Իսրայելը ռմբակոծել է Գազայի մի շարք շրջաններ

Իսրայելը ռմբակոծել է Գազայի մի շարք շրջաններ

Իսրայելի բանակը ծանր հրետանային զենքերով թիրախավորել է Գազա քաղաքի արևելքում գտնվող Շուջաիյա և Թուֆֆահ թաղամասերը՝ միաժամանակ քանդելով բնակելի շենքերը, տեղեկացնում է Al Jazeera-ն։

Նշվում է, որ, բացի այդ, Խան Յունիս քաղաքի արևելյան շրջանները հոկտեմբերի 30-ից ի վեր ենթարկվել են ծանր հրետանային հարվածների և իսրայելական ուղղաթիռների կողմից անդադար ռմբակոծման։ Իսրայելական ուժերը նաև հարձակվել են Արևմտյան ափի փախստականների ճամբարների վրա, խուզարկել են տներ և ձերբակալել մի քանի պաղեստինցիների։

Իր հերթին Աշ-Շաֆա հիվանդանոցը հայտնել է, որ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա շրջանում իսրայելական բանակի թիրախավորման հետևանքով պաղեստինցի է զոհվել։

Գազայի առողջապահության նախարարությունն էլ վստահեցրել է, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ ​​շարժման հետ համաձայնության գալուց հետո հանձնել են իսրայելական ուժերի կողմից սպանված ավելի քան 200 պաղեստինցու մարմին։

Հիշեցնենք, որ Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով կային բազմաթիվ զոհեր ու վիրավորներ:

  • Կիսվել: