Իսրայելը պաղեստինցիներին հրամայել է լքել Գազայի հատվածի հումանիտար գոտին
Իսրայելի իշխանությունները պաղեստինցիներին հրամայել են լքել Գազայի հատվածի հումանիտար գոտին, որտեղ նրանք պատսպարվում են ռազմական գործողություններից:
Իսրայելը հայտարարել է, որ ծրագրում է գործողություն սկսել ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ, որոնք հաստատվել են այդ տարածքում և այն օգտագործում են հրեական պետության ուղղությամբ հրթիռներ արձակելու համար:
Ամսվա սկզբին Իսրայելը հայտարարել էր, որ մոտ մեկ միլիոն պաղեստինցի է գտնվում հումանիտար գոտում: