երեքշաբթի, ապրիլ 8
8 / 4 / 2025
Իսրայելը մտադիր է Ռաֆահը կտրել Գազայից․ Aljazeera

Իսրայելը մտադիր է Ռաֆահը կտրել Գազայից․ Aljazeera

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 46 մարդ, որոնցից 9-ը այսօր՝ Խան Յունիսում, տեղեկացնում է Aljazeera-ն։

Նշվում է, որ իսրայելական բանակը հայտարարել է, որ իր զորքերը գործողություն են սկսել Գազայի հարավում՝ նոր ռազմական միջանցք ստեղծելու նպատակով: Այսպես կոչված Մորագ միջանցքը կբաժանի Ռաֆահ քաղաքը Գազայի մնացած հատվածից:

«Զորքերը կրակում են բոլոր նրանց վրա, ովքեր մոտենում են այդ տարածքին: Միակ տարածքը, որն այժմ բաց է պաղեստինցիների համար, ափամերձ ճանապարհի Ալ-Ռաշիդ միջանցքն է», – գրում է լրատվամիջոցը:

Հաղորդվում է նաև, որ Իսրայելը փորձում է ավելի շատ հողերի տիրանալ, իսկ Ռաֆահը շատ կարևոր է, քանի որ դա Քարեմ Աբու Սալեմի գլխավոր ճանապարհն է Գազայի և Իսրայելի միջև, այն պաղեստինցիների համար գլխավոր պատուհանն է Ռաֆահով:

Al Jazeera Arabic-ի գործընկերները հայտնել են, որ Իսրայելի զինվորականները Ռաֆահում շատ շենքեր են պայթեցրել և լուսադեմից գնդակոծել են քաղաքի հյուսիսային շրջանները:

  • Կիսվել: