երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Իսրայելը մահափորձ է իրականացրել Իրանի նախագահի դեմ. թիրախում եղել է նաև Խամենեին․ Clash Report

Իսրայելը մահափորձ է իրականացրել Իրանի նախագահի դեմ. թիրախում եղել է նաև Խամենեին․ Clash Report

Ըստ նախնական տվյալների՝ Իսրայելը մահափորձ է իրականացրել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի դեմ, հայտնում է Clash Report ռեսուրսը։

Ինչպես նշում է աղբյուրը՝ հղում անելով Իսրայելի անվտանգության ծառայության ներկայացուցչին, «թիրախում եղել է ողջ իրանական վարչակարգը՝ ներառյալ Խամենեին»։

Աղբյուրը հավելել է նաև, որ Իրանը «խիստ ապշած էր ցերեկային հարվածից»։

Միևնույն ժամանակ, Clash Report-ը հստակեցնում է, որ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին տեղափոխվել է անվտանգ վայր։

  • Կիսվել: