շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իսրայելը Լիբանանում խաղաղապահներից ոչ հեռու նռնակներ է նետել.  ՄԱԿ

Իսրայելը Լիբանանում խաղաղապահներից ոչ հեռու նռնակներ է նետել. ՄԱԿ

Իսրայելցի զինվորականներն անօդաչու թռչող սարքերից չորս նռնակ են նետել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) անձնակազմից ոչ հեռու: Այս մասին տեղեկանում ենքUNIFIL-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։

Նշվում է նաև, որ UNIFIL-ի խաղաղապահներն այդ պահին աշխատել են վերացնել ճանապարհային արգելապատնեշները, որոնք սահմանափակում էին խաղաղապահների մուտքը դեպի իրենց դիրքերը Կապույտ գծի՝ իսրայելալիբանանյան սահմանի երկայնքով:

Մեկ նռնակ նետվել է ՄԱԿ-ի խաղաղապահներից և նրանց տրանսպորտային միջոցներից մոտ 20 մետր, մյուս երեքը՝ 100 մետր հեռու:

Նշենք, որ անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկարաձգեց UNIFIL-ի մանդատը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, որից հետո կսկսվեն անձնակազմի թվաքանակի կրճատումն ու դուրսբերումը։

  • Կիսվել: