Իսրայելը հետաքրքրված չէ Իրանի հետ առճակատմամբ. Պուտին
Ռուսաստանը ազդանշաններ է ստացել, որ Իսրայելը հետաքրքրված չէ առճակատմամբ և հանձնառու է Իրանի միջուկային ծրագրի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է Коммерсант-ը:
Նշվում է, որ Պուտինն ասել է, որ Իրանն իր հերթին հետաքրքրված է փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելով և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ կառուցողական համագործակցությունը վերսկսելով։
«Մենք շարունակում ենք վստահել Իսրայելի հետ կապերին և ստանում ենք ազդանշաններ Իսրայելի ղեկավարությունից, որոնք խնդրում են մեզ մեր իրանցի ընկերներին փոխանցել, որ Իսրայելը հանձնառու է հետագա կարգավորմանը և հետաքրքրված չէ որևէ առճակատմա»,- ասել է ՌԴ նախագահը՝ ընդգծելով, որ հակամարտության դիվանագիտական լուծմանը խելամիտ այլընտրանք չկա:
Պուտինը նաև նշել է, որ «սերտ կապի մեջ է իր իրանցի գործընկերների հետ և զգում է նրանց հանձնառությունը փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու և ԱԷՄԳ-ի հետ կառուցողական համագործակցությունը վերսկսելու հարցում»։


