կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավի բնակչության համատարած տարհանման մասին. այնտեղ բուֆերային գոտի է ստեղծվելու

Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավի բնակչության համատարած տարհանման մասին. այնտեղ բուֆերային գոտի է ստեղծվելու

Իսրայելական զինվորականները հայտարարել են հարավային Լիբանանի բնակչության ընդհանուր տարհանման մասին, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։

«ՑԱԽԱԼ-ը հրահանգ է հրապարակել Լիբանանի հարավի բնակիչների տարհանման մասին։ Այնտեղ բուֆերային գոտի կստեղծվի», - նշվում է հրապարակման մեջ։ 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցրել Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և ներխուժել հարավային Լիբանան:

  • Կիսվել: