Իսրայելը հայտարարել է Գազայի հյուսիսում ռազմական գործողությունների ինտենսիվ փուլի ավարտի մասին
Իսրայելի պաշտպանության նախարարը Յոավ Գալանտը հայտարարել է, որ Գազայի հատվածի հյուսիսում ռազմական գործողությունների ինտենսիվ փուլն ավարտվել է, տեղեկացնում է timesofisrael.com-ը:
Նշվում է, որ Յոավ Գալանտը նաև հայտարարել է, թե շուտով կավարտվեն ինտենսիվ մարտերը նաև հարավում՝ Խան Յունիսի շրջանում:
ԱՄՆ-ում ավելի վաղ ենթադրել էին, որ պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում ռազմական գործողությունները կավարտվեն մի քանի շաբաթվա ընթացքում: