ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Իսրայելը հարվածում է Իրանի կառավարական ուժերին

Իսրայելը հարվածում է Իրանի կառավարական ուժերին

Իսրայելը շարունակում է հարվածել Իրանի իշխող ուժի առաջնային դեմքերին: Ըստ ԶԼՄ-ների՝ հարվածների ժամանակ Սպահանում սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար Մեհդի Քուրեյշին։

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ Իրանի ուղղությամբ  գիշերային հարվածների ժամանակ սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ և հասարակայնության հետ կապերի ղեկավար Ալի Մոհամմադ Նաինին։ Դա տեղի է ունեցել նրա մամուլի հաղորդագրությունից մի քանի րոպե անց, որում նշել էր, որ հրթիռների արտադրությունը շարունակվում է՝ անկախ ռազմական գործողություններից։

Իրանի Tasnim լրատվական գործակալությունն էլ հաստատել է «Բասիջ» հետախուզական գործակալության ղեկավար, գեներալ Իսմայիլ Ահմադիի և ևս երեք մարդու մահը երեկ ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած ավիահարվածների ժամանակ։

Թավրիզ քաղաքի անցակետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով էլ զոհվել է «Բասիջի» 13 զինյալ և վիրավորվել՝ 18-ը։

Մեկ այլ տեղեկության համաձայն՝ զանգվածային հարձակում է իրականացվել նաև Իրանի արևելյան Քերման քաղաքում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Թար-Ալլահ» ստորաբաժանման շտաբի վրա։

  • Կիսվել: