Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավին
Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավին:
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ կան ավերածությունների, տուժածների և առնվազն մեկ զոհ:
Իսրայելի բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտնել է, որ իրենք կասեցրել են «Հեզբոլլահի» օբյեկտները վերականգնելու փորձերը: Հրեական պետության զինված ուժերի մամուլի ծառայությունը մեղադրել է շարժմանը՝ Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը խախտելու համար։
Իր հեթին Լիբանանի նախագահը դատապարտել էր երկրի քաղաքացիական օբյեկտների թիրախավորումը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել Գազայի հատվածում հրադադարի հաստատման ֆոնին։ Նա նշել է, որ ստեղծված իրավիճակը մարտահրավեր է միջազգային հանրությանը:


