չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Իսրայելը հարվածել է Հարավային Լիբանանին

Իսրայելը հարվածել է Հարավային Լիբանանին

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե շրջանին, հայտնել է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը՝ NNA-ն:

Նշվում է, որ իսրայելական օդուժը երեք անընդմեջ հարված է հասցրել Մայֆադուն քաղաքի հրապարակին, որտեղ հավաքվել էին տեղի բնակիչները. զոհեր չկան։

Բացի դրանից, հաղորդվում է նաև, որ Հադատա քաղաքում անօդաչու թռչող սարքի միջոցով նետված լուսաձայնային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորվել են չորս երիտասարդներ։

Իր հերթին Times of Israel-ը, հիմնվելով Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդած տեղեկության վրա, տեղեկացնում է, որ երկրի զինվորականները Լիբանանի հարավում խոցել են իրենց ուղղությամբ «Հեզբոլլահի» արձակած մի քանի հրթիռներ, ինչպես նաև հրթիռակոծման սարքը։

Իսրայելցի զինվորականները նույն շրջանում նաև խոցել են իրենց կասկածը հարուցած ավտոմեքենան՝ հնարավոր սպառնալիքը վերացնելու համար։

  • Կիսվել: