ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իսրայելը համաձայնել է բանտարկյալներին պատանդների հետ փոխանակելու գործարքին և սպասում է ՀԱՄԱՍ-ի պատասխանին. CNN

Իսրայելը համաձայնել է բանտարկյալներին պատանդների հետ փոխանակելու գործարքին և սպասում է ՀԱՄԱՍ-ի պատասխանին. CNN

Կատարում ընթացող բանակցությունների վերջին փուլի արդյունքներով Իսրայելը համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկին, որի շրջանակներում Իսրայելում բանտարկված շուրջ 700 պաղեստինցիներ կփոխանակվեն պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ պահվող 40 իսրայելցի պատանդների հետ։ Այս մասին հաղորդում է CNN-ի վերլուծաբանը՝ նշելով, որ ՀԱՄԱՍ-ի պատասխանը կարող է տևել մեկից երեք օր։

Ըստ հրապարակման՝ 700 բանտարկյալներից 100-ը, որոնց Իսրայելը համաձայնել է ազատ արձակել, դատապարտված են ցմահ ազատազրկման Իսրայելի քաղաքացիների սպանելու համար։

Ըստ CNN-ի վերլուծաբան Բարաք Ռավիդի՝ առաջարկը ներկայացրել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Բիլ Բըրնսը, որը Դոհայում էր, որտեղ միջնորդների միջոցով բանակցություններ են ընթանում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև։

Այս ամիս ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը պահանջել էր 700-1000 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Իսրայելն այն ժամանակ այդ պահանջները բնութագրել էր որպես «զավեշտալի» և «անհեթեթ»։

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին՝ այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 253-ին։ Իսրայելն այդ հարձակումից հետո ռազմական գործողություններ է սկսել անկլավում, որի հետևանքով զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, գերազանցել է 32 200-ը, ավելի քան 74 500 մարդ վիրավորվել է։

  • Կիսվել: