ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Իսրայելը Գազայի հարավում ռազմական գործողությունների ամենօրյա «մարտավարական դադար» է սահմանել

Իսրայելը Գազայի հարավում ռազմական գործողությունների ամենօրյա «մարտավարական դադար» է սահմանել

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների ամենօրյա «մարտավարական դադար» մտցնելու մասին։

«Իսրայելի պաշտպանության բանակի և Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության համակարգողի գրասենյակի շարունակական ջանքերի շրջանակներում Գազայի հատվածում մարդասիրական օգնության ծավալն ավելացնելու համար Քերեմ Շալոմ անցակետից դեպի Սալահ ալ տանող ճանապարհին մարտավարական դադար է լինելու»,- ասվում է բանակի Telegram-ի հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: