Իսրայելը Գազայի բնակիչներին զգուշացրել է քաղաքը լքելու վերջին հնարավորության մասին
ՑԱԽԱԼ-ը՝ Իսրայելի պաշտպանության բանակը, գրավել է Գազա քաղաքը պաղեստինյան անկլավի հարավային մասից բաժանող միջանցքը և տեղադրել այն անցակետերը, որոնցով պետք է անցնեն այն բնակիչները, որոնք դեռ չեն լքել քաղաքը: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Կացը սոցցանցի իր էջում, մասնավորապես, նշել է. «Իսրայելի պաշտպանության բանակը ավարտել է Գազայի ափ տանող Նեցարիմ միջանցքի գրավումը և Գազայի հատվածը բաժանել է հյուսիսային և հարավային մասերի: Հետևաբար, Գազա քաղաքի շուրջ շրջափակումը կխստացվի, և քաղաքից հարավ դուրս եկող յուրաքանչյուր ոք ստիպված կլինի անցնել Իսրայելի պաշտպանության բանակի անցակետերով։ Սա վերջին հնարավորությունն է այն Գազայի բնակիչների համար, ովքեր ցանկանում են շարժվել դեպի հարավ և թողնել ՀԱՄԱՍ-ի զինյալներին մեկուսացված Գազա քաղաքում, քանի որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը շարունակվում է ամբողջ ուժով»։
Նա նաև ընդգծել է, որ Գազայում մնացածները կհամարվեն զինյալներ և ահաբեկչության կողմնակիցներ։


