հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Իսրայելը և պաղեստինյան խմբավորումները հրադադար են կնքել

Իսրայելը և պաղեստինյան խմբավորումները հրադադար են կնքել

Իսրայելն ու պաղեստինյան խմբավորումները մի քանի օր տևած ավիահարվածներից հետո համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Պաղեստինյան խմբավորումներին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ հրադադարի մասին համաձայնագիրը կնքվել է Եգիպտոսի միջնորդությամբ։

Հրադադարը ուժի մեջ է մտել շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 22:00-ին, հայտնում է Haaretz-ը:

Կողմերից ոչ մեկը ձեռք բերված պայմանավորվածության հետ կապված դեռ պաշտոնական հայտարարություն չի արել։

Մայիսի 9-ին Գազայի հատվածին Իսրայելի օդային հարվածների հետևանքով33 պաղեստինցի է զոհվել, ևս 93-ը վիրավորվել։ Մինչդեռ Իսրայելը հայտնում է, որ Գազայի հատվածից երկրի ուղղությամբ չորեքշաբթի օրվանից արձակվել է 1,234 հրթիռ, որոնց մեծ ամսը որսացել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ-ը:

  • Կիսվել: