երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իսրայելը դարձյալ հրթիռակոծել է Դամասկոսի մերձակայքում գտնվող մի շարք գյուղեր

Իսրայելը դարձյալ հրթիռակոծել է Դամասկոսի մերձակայքում գտնվող մի շարք գյուղեր

Իսրայելը շաբաթ գիշերը հրթիռակոծել է Դամասկոսի մերձակայքում գտնվող մի շարք գյուղական շրջաններ: Այս մասին հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում են ԶԼՄ-ները:

ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. ՛՛Մեր հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և խոցել են հրթիռների մի մասը՛՛:

Բացի այդ՝ պաշտոնական Դամասկոսից հայտնել են, որ Իսրայելի հարձակումն իրականացվել է Գոլանի բարձունքներից։

Ուրբաթ օրը Սիրիան հայտարարել էր, որ իր հակաօդային պաշտպանությունը երկու անօդաչու թռչող սարք է խոցել Դամասկոսի արևմտյան արվարձաններում Գոլանի բարձունքներից, այնուամենայնիվ ձեռնպահ էր մնացել միջադեպի համար Իսրայելին բացահայտ պատասխանատվություն վերագրելուց։

 

  • Կիսվել: