Իսրայելը դարձյալ ավիահարվածներ է հասցրել Գազային
Նեթանյահուն հրամայել է Իսրայելի բանակին անհապաղ հզոր հարվածներ հասցնել Գազայի հատվածին, հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը, տեղեկացնում է Al Jazeera-ն
Նշվում է, որ Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել Գազային։
Ըստ The Jerusalem-ի՝ իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք օգտագործում է ՀԱՄԱՍ-ը:
Իր հերթին ՀԱՄԱՍ-ը հետաձգել է իսրայելցիների մարմինների հանձնումը Թել Ավիվին՝ Իսրայելին մեղադրելով Գազայում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:
Ինչպես հաղորդվում է՝ հարձակման պատճառ են դարձել հաղորդագրություններն այն մասին, որ ՀԱՄԱՍ-ի անդամները կրակ են բացել իսրայելցի զինվորների վրա Ռաֆահում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իսրայելցի պատանդներին չպատկանող մասունքներ վերադարձնելու պատճառով Իսրայելը պատասխան քայլեր կձեռնարկի ՀԱՄԱՍ-ի դեմ:
Associated Press-ն էլ, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հայտնել է, որ Իսրայելն ԱՄՆ-ին տեղեկացրել է Գազային հարվածելու իր ծրագրերի մասին։
Նշենք, որ Axios-ը ավելի վաղ գրել էր, որ Նեթանյահուն փորձել է կապ հաստատել Թրամփի հետ՝ կանաչ լույս ստանալու համար, սակայն լրատվամիջոցը չի կարողացել պարզել՝ արդյոք զրույցը տեղի է ունեցել, թե ոչ:
Տեսանյութը՝ այստեղ:


