Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին. Փեզեշքիան
Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին: Հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին՝ բարձր գին վճարեց: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Ըստ նրա՝ իրանական ԶՈւ-ի պատասխան հարվածների հետևանքով Իսրայելի ավերածությունների մասշտաբները ցույց տվեցին, որ Իրանի նման մեծ երկրի դեմ այդ արկածախնդրության գինը սարսափելի է։
Նշենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ Իսրայելում ավելի քան 15,500 մարդ զրկվել է կացարանից Իրանի կողմից հրթիռային հարձակումների հետևանքով: