հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Իսրայելը Բեյրութի հարվածի մասին նախապես չի տեղեկացրել ԱՄՆ-ին․ Axios

Իսրայելը Բեյրութի հարվածի մասին նախապես չի տեղեկացրել ԱՄՆ-ին․ Axios

Իսրայելը ԱՄՆ-ին չի տեղեկացրել Բեյրութի հարվածից առաջ, սակայն Վաշինգտոնը «մի քանի օր առաջ» գիտեր Իսրայելի կողմից Լիբանանում հարվածները ուժեղացնելու ծրագրերի մասին, հաղորդում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։

Կիրակի օրը Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարեցին Բեյրութի վրա հարված հասցնելու մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ Բեյրութում Իսրայելի կողմից կիրակի օրը կատարված հարձակման թիրախը «Հըզբոլլահի» շտաբի պետն էր, որը ղեկավարում էր խմբավորման զորքերի կուտակումը։

«Իսրայելը մեզ հարվածի մասին չի տեղեկացրել նախօրոք։ Մեզ տեղեկացրել են հարվածից անմիջապես հետո», – լրագրողը մեջբերել է X սոցիալական ցանցում մի պաշտոնյայի խոսքերը։

Մեկ այլ պաշտոնյա լրագրողին ասել է, որ ԱՄՆ-ն մի քանի օր առաջ գիտեր, որ Իսրայելը պլանավորում է ուժեղացնել իր հարվածները Լիբանանում, բայց չգիտեր հարվածի ժամանակը, վայրը կամ նպատակը։

  • Կիսվել: