չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Իսրայելը բարելավել է Իրանի վրա հարձակվելու իր պատրաստականությունը. Գանց

Իսրայելը բարելավել է Իրանի վրա հարձակվելու իր պատրաստականությունը. Գանց

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ երկիրը բարելավել է Իրանի վրա հարձակվելու իր պատրաստականությունը՝ բացատրելով, որ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում միջուկային օբյեկտներին հարվածելու համար։ Այս մասին Գանցը նշել է ռազմաօդային ուժերի օդաչուների ավարտական ​​արարողության ժամանակ:

Նա նաև ասել է, որ որ մի օր նրանք կարող են մասնակցել նման հարձակման։

՛՛Դուք կարող եք երկու-երեք տարվա ընթացքում հատել օդային սահմանը և մասնակցել Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակմանը, որին մենք պատրաստվում ենք՝ միաժամանակ զգալիորեն բարձրացնելով պատրաստվածությունը վերջին տարիներին՛՛,-նշել է Իսրայելի պաշտպանության նախարարը:

  • Կիսվել: