ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է «Հեզբոլլահի» հրամանատարի ոչնչացման մասին. Իսրայելի ՊՆ

Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է «Հեզբոլլահի» հրամանատարի ոչնչացման մասին. Իսրայելի ՊՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն իր ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինին տեղեկացրել է լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուկրայի ոչնչացման մասին, հայտնել է Իսրայելի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Պաշտպանության նախարար Յոավ Գալանտը զրուցել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ և տեղեկացրել Իսրայելի պաշտպանության բանակի ճշգրիտ գործողության մասին, որի արդյունքում ոչնչացվել է «Հըզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուկրան»։

Նշվում է նաև, որ Գալանտն ընդգծել է, որ երկու պետությունների միջև հարաբերությունները կենտրոնական նշանակություն ունեն տարածաշրջանում Իսրայելի հեղինակության և Իրանին ու նրա կողմնակիցներին զսպելու համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Օսթինին Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին հրապարակային աջակցություն ցուցաբերելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի զինվորականներն օդային հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին՝ փորձելով վերացնել «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատարին, որին մեղադրում են Գոլանի բարձունքների գնդակոծմանը մասնակցելու մեջ, որտեղ մահացածների թվում եղել են նաև երեխաներ։

 

  • Կիսվել: