երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Իսրայելը ամենաշոշափելի վտանգն է ողջ աշխարհի համար. Իրանի ԱԳ նախարար

Իսրայելը ամենաշոշափելի վտանգն է ողջ աշխարհի համար. Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Ժնևի զինաթափման կոնֆերանսի տարեկան հանդիպման ժամանակ ասել է, որ Իսրայելի ռեժիմը ամենաշոշափելի վտանգն է ոչ միայն անպաշտպան պաղեստինցիների և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի համար, գրում է parstoday.ir-ը:

Ամիր Աբդոլլահյանը նշել է. Իրաքի նախկին ռեժիմի կողմից օգտագործված քիմիական զենքի պատճառով, Իրանը, որպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո զանգվածային ոչնչացման զենքի ամենամեծ զոհը՝ ընդգծում է, որ զանգվածային ոչնչացման զենքերի, այդ թվում՝ միջուկային զենքի չկիրառման միակ երաշխիքը այդ զինատեսակների ամբողջական ոչնչացումն է։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի կողմից աջակցվող սիոնիստական ռեժիմն անցած հինգ ամիսների ընթացքում աննկարագրելի անխղճություն է դրսևորել, և այդ ընթացքում ոչ Պաղեստինի ճնշված կանայք ու երեխաները, ոչ ՄԱԿ-ի աշխատակիցները, ոչ լրագրողները, ոչ դպրոցներն ու հիվանդանոցները կարմիր գիծ չեն համարվել այդ ռեժիմի համար։ Ինչպես նաև Արևմտյան ափում սիոնիստ ավանաբնակների հանցագործությունները  տարածաշրջանը տանում են դեպի լայնատարած և մոտալուտ բախման։

Ամիր Աբդոլլահյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ ասել էր. -Սիոնիստները ռումբերով սպանել են հազարավոր մարդկանց և ցանկանում են սովի մատնել մնացած բնակչությանը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Անտոնիո Գուտերեշն ասել է․- Իրավիճակը շատ բարդ ու մտահոգիչ է, և անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ վերջ տալ այս ցավալի վիճակին։

Նա նշել է, որ պետք է խուսափել տարածաշրջանում ճգնաժամի սրման և ընդլայնման պատճառ հանդիսացող գործողություններից։

  • Կիսվել: