երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Իսրայելում փակվել է Բեն Գուրիոն օդանավակայանը. Lufthansa-ն դադարեցրել է բոլոր թռիչքները

Իսրայելում փակվել է Բեն Գուրիոն օդանավակայանը. Lufthansa-ն դադարեցրել է բոլոր թռիչքները

Իսրայելական «12-րդ ալիքը» հայտնում է, որ «Բեն Գուրիոն» օդանավակայանը փակ կլինի մինչև երկուշաբթի օրը։

Իսրայելական Israir ավիաընկերությունը տեղեկացնում է, որ դեպի Իսրայել և երկրից դուրս իրականացվող բոլոր չվերթները, ներառյալ ներքին թռիչքները, չեղարկվել են մինչև երկուշաբթի առավոտ։ Այն ուղևորները, ովքեր տոմսեր են ամրագրել փետրվարի 28-ից մինչև մարտի 2-ն ընկած ժամանակահատվածի համար, կստանան իրենց գումարների ամբողջական փոխհատուցումը։ Տուրիստական գործակալների միջոցով ամրագրում կատարած ուղևորներին խորհուրդ է տրվում կապ հաստատել իրենց գործակալի հետ։

Lufthansa խմբի ավիաընկերությունները մինչև մարտի 7-ը դադարեցնում են դեպի Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայան և հակառակ ուղղությամբ բոլոր չվերթները՝ հիմնվելով «Մերձավոր Արևելքում ստեղծված ներկայիս իրավիճակի» վրա։ Գերմանական ավիաընկերությունը, որի կազմում ներառված են նաև SWISS, Austrian Airlines, Brussels Airlines և Eurowings ընկերությունները, հայտարարել է, որ մինչև մարտի 7-ը չեղարկում է դեպի Մերձավոր Արևելքի բոլոր ուղղությունները, այդ թվում՝ Թել Ավիվ, Բեյրութ, Ամման, Էրբիլ և Թեհրան։ Ըստ Lufthansa-ի հաղորդագրության՝ տուժած ուղևորները կարող են անվճար վերամրագրել իրենց տոմսերը ավելի ուշ ժամկետի համար կամ ստանալ տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցումը։

«Lufthansa Group-ը մշտապես հետևում ու գնահատում է Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակը և սերտ կապի մեջ է գտնվում իշխանությունների հետ», - ասված է խմբի հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: