չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Իսրայելում Բելառուսի դեսպանին բողոքի նոտա են հղել

Իսրայելում Բելառուսի դեսպանին բողոքի նոտա են հղել

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը Ալեքսանդր Լուկաշենկոյի նախօրեին հնչեցրած խոսքերն անվանել է «անընդունելի» և «վրդովիչ»՝ հավելելով, որ դրանք «հնչում են որպես բացահայտ հակասեմիթական մեկնաբանություն»:

Նախարարության եվրասիական բյուրոյի ղեկավար Յուվալ Ֆուկսը այս հարցով բողոք է ներկայացրել Իսրայելում Բելառուսի դեսպանին, ասել է Կացը։
 

Ավելի վաղ Բելառուսի նախագահը, մեկնաբանելով երկրում կոռուպցիոն սկանդալը, ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ պատասխանատվության ենթարկվածների կեսից ավելին հրեաներ են։

  • Կիսվել: