շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ձգտում են մինչև Թրամփի երդմնակալությունը հրադադարի համաձայնագիր կնքել. աղբյուր

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ձգտում են մինչև Թրամփի երդմնակալությունը հրադադարի համաձայնագիր կնքել. աղբյուր

Իսրայելը ջանքեր է գործադրում ՀԱՄԱՍ խմբավորման հետ հրադադարի և պատանդների ազատ արձակման մասին համաձայնագիր կնքելու հարցում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը, տեղեկացնում է The Times of Israel-ը։

Նշվում է, որ Սաարն ասել է, որ Իսրայելն աշխատում է ինչպես ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի, այնպես էլ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմերի հետ։

Իր հերթին, սակայն, ըստ The Times of Israel-ի, Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը մերժել է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև կրակի դադարեցման հնարավոր համաձայնագիրը և կոչ է արել չկնքել այն։

AP գործակալությունն էլ հայտնում է, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն ասել է, որ անհրաժեշտ է մանրամասնել Գազայի հատվածից իսրայելական զորքերի դուրսբերման և ՀԱՄԱՍ-ի պատանդներին իսրայելական բանտերում պաղեստինցի բանտարկյալների հետ փոխանակելու գործընթացը։

Գործակալությունը, հղում աանելով իր աղբյուրներին, նաև տեղեկացրել է, որ բանակցող կողմերը ձգտում են համաձայնագիրը կնքել մինչև հունվարի 20-ը՝ Թրամփի երդմնակալությունը:

 

  • Կիսվել: