Իսրայելն ԱՄՆ-ին առաջարկել է ՆԱՏՕ-ին համարժեք դաշինք ստեղծել՝ ընդդեմ Իրանի
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ին առաջարկել է ռազմական դաշինք ստեղծել՝ ընդդեմ իրանական սպառնալիքի։
Ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում՝ Նեթանյահուն, մասնավորապես, նշել է. «Երկրորդ աշխարհամարտից հետո Ամերիկան Եվրոպայում անվտանգության դաշինք ստեղծեց՝ հակազդելու խորհրդային աճող սպառնալիքին: Նմանապես, Ամերիկան և Իսրայելն այսօր կարող են անվտանգության դաշինք ստեղծել Մերձավոր Արևելքում՝ հակազդելու Իրանի աճող սպառնալիքին: Բոլոր այն երկրները, որոնք խաղաղության մեջ են Իսրայելի հետ, և բոլոր այն երկրները, որոնք խաղաղություն կկնքեն Իսրայելի հետ, պետք է հրավիրվեն միանալու այս միությանը»:
Նրա խոսքով՝ նոր դաշինքը կարող է կոչվել «Աբրահամյան դաշինք»՝ ի պատիվ Աբրահամյան համաձայնագրերի, որոնց շրջանակներում խաղաղություն է կնքվել Իսրայելի և արաբական չորս երկրների միջև։