շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իսրայելին դատապարտող երկրները պետք է ամաչեն. Նեթանյահու

Իսրայելին դատապարտող երկրները պետք է ամաչեն. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կարծիքով՝ ամոթալի է Կատարի վրա հարվածից հետո Իսրայելի հասցեին բազմաթիվ երկրների քննադատությունը, հայտնում են հրեական ԶԼՄ-նեչը:

Նրա խոսքով՝ հրեական պետությունը, ընդհակառակը, արժանի է ծափահարությունների իր սկզբունքային դիրքորոշման և ահաբեկչության դեմ պայքարին ուղղված վճռական գործողությունների համար:

Նշվում է նաև, որ Նեթանյահուն Կատարի մայրաքաղաքի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը համեմատել է Աֆղանստանում ԱՄՆ-ի իրականացրած արշավանքի հետ, որը սկսվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո:

Նեթանյահուն ասել է, որ այդ իրադարձությունների անալոգը Իսրայելի ժամանակակից պատմության մեջ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների իրականացրած հարձակումն էր, իսկ Դոհայի վրա հարվածը, որտեղ ենթադրաբար գտնվում էր ՀԱՄԱՍ-ի բարձրագույն ղեկավարությունը, իր տեսանկյունից միայն արմատականների դեմ ուղղված պատասխան գործողությունների շարունակությունն էր:

«Այժմ աշխարհի տարբեր երկրներ դատապարտում են Իսրայելին։ Նրանք պետք է ամաչեն։ Ի՞նչ արեցին նրանք, երբ Ամերիկան ​​սպանեց Ուսամա բեն Լադենին։ Արդյո՞ք նրանք ասացին. «Օ՜, ինչ սարսափելի բան արեցինք մենք Աֆղանստանի կամ Պակիստանի հետ»։ Ոչ, նրանք ծափահարեցին։ Նրանք պետք է ծափահարեն Իսրայելին նույն սկզբունքներն ընդունելու և դրանք իրականացնելու համար»,-նշել է Իսրայելի վարչապետը:

  • Կիսվել: